Print this page

Իրանը չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները․ Արաղչին՝ Թրամփին

By Հունիսի 28, 2025 69

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է վիրավորի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: Այս մասին X-ում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Իրանցի մեծ ու հզոր ժողովուրդը, որն աշխարհին ցույց է տվել՝ իսրայելական վարչակարգը չունի այլընտրանք, քան վազել «հայրիկի մոտ»՝ մեր հրթիռներից չջախջախվելու համար, սպառնալիքներ ու վիրավորանքներ չի սիրում», - ասվում է հրապարակման մեջ:

Արաղչին սպառնացել է՝ «եթե պատրանքները հանգեցնեն ավելի վատ սխալների», ապա Իրանը «չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24