Print this page

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից

By Հունիսի 04, 2025 234

Թուրքիան ներկայումս մարզում և խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականներին՝ երկրի պաշտպանությունը բարելավելու համար, և Անկարան մոտ ժամանակներս մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters-ի հետ գրավոր հարցազրույցում։

Աղբյուրի համաձայն՝ Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20.000 թուրք զինվորական։ Գյուլերի խոսքով՝ դեռ «շատ վաղ է» քննարկել նրանց այդ երկրից հեռացնելու կամ տեղափոխելու հարցը։

«Իրավիճակի նոր գնահատական ​​կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատվեն, տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը լիովին վերացվի, ապահովվեն մեր սահմանների անվտանգությունը և փախած մարդկանց պատվով վերադարձն իրենց բնակավայրեր»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Այսօր Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող հսկայական տարածքներ։ Ահաբեկչական համարող քրդական աշխարհազորայինների դեմ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային գործողություններից հետո այնտեղ ստեղծվել են տասնյակ թուրքական ռազմաբազաներ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24