Print this page

10 օր է՝ բեռնատարները՝ 190 ցլիկով բեռնված, կանգնած են Գոգավանի անցակետում. թույլ չեն տալիս մտնել Հայաստան

By Մայիսի 31, 2025 129

Գոգավանի մաքսակետում արդեն 10 օր է՝ թույլ չեն տալիս կենդանիներով բեռնված 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, ոչ էլ թողնում են հետ գնան Ռուսաստան։

Ընկերությունից ահազանգում են, որ 190 ցլիկ առանց սնունդ արդեն 10 օր է՝ մաքսակետում է, կենդանիների 30 տոկոսն էլ անկել է։

«Ասում են՝ փաստաթղթերի խնդիր կա, բայց մենք նման խնդիր չունենք, այն թղթով, ինչ բոլորը, բայց մյուսներին թողնում են, մեզ չեն թողնում։ Կարծում ենք, որ մենաշնորհի հետ կապված խնդիր է, իրենց նախընտրելի կազմակերպություններին են թողնում միայն կենդանի ներմուծել»,– ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, ՍԱՏՄ–ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Նշենք, որ ՊԵԿ–ից լրատվամիջոցներին ասել են, որ խնդիրը մաքսային մարմինների հետ չէ, ՍԱՏՄ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել մաքսատանը տնտեսվարողի կողմից:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 31 Մայիսի 2025 16:51

Latest from Live24