Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կայցելի Մոսկվա, հայտնել է Mehr-ը։
Երկուշաբթի առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի՝ Ռուսաստան կատարելիք այցի մասին։
Բաղայիի խոսքով՝ Ահմադիանը ծրագրում է մասնակցել Անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների 13-րդ միջազգային հանդիպմանը, որը տեղի կունենա Մոսկվայում 2025թ. մայիսի 27-29-ին։