Print this page

Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում

By Մայիսի 25, 2025 34

Թուրքիայի զինված ուժերը հույս ունեն Սիրիայում ռազմական բազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: 

Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը ՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:

Ըստ այդմ՝ թուրքական ԶՈՒ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Սիրիայում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազա կստեղծի:

Պարբերականի  տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24