Print this page

«Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

By Մայիսի 25, 2025 32

Մադրիդի «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Այս մասին գրում է armsport.am-ը:

Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայեր»-ում էր. նա ակումբը գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մինչև «Բայեր»-ում աշխատելը, Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդական համակարգում։

Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալ»-ի կազմում։ Նա մադրիդյան թիմի կազմում խաղացել է 2009-ից 2014 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացրած 236 խաղի, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 25 Մայիսի 2025 17:05

Latest from Live24