Print this page

Ռուսաստանում օտարերկրացիներին կարող են արգելել մեկից ավելի հեռախոսահամար ունենալ

By Մայիսի 25, 2025 52

Ռուսաստանի Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել օտարերկրացիների համար մեկից ավելի բաժանորդային համար ունենալու արգելքի մասին, հայտնում է ТАСС-ը։

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օտարերկրացիների կողմից 10-ից ավելի բաժանորդային համարների ձևակերպման արգելքը։ Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են կապի օպերատորների հետ պայմանագրեր կնքել միայն անձամբ՝ գրասենյակներում, անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ և կենսաչափական տվյալների պարտադիր կիրառմամբ։

«Օտարերկրացիների կողմից մեկից ոչ ավելի բաժանորդային համար ունենալու սահմանափակման անհրաժեշտության մասին օրենքի նախագիծը կարևոր քայլ է երկրում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանը և քաղաքացիների համար ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Այս օրինագծի ընդունումը թույլ կտա արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին՝ ապահովելով օտարերկրյա քաղաքացիների հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը»,- ասվում է բացատրագրում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24