Print this page

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը

By Մայիսի 24, 2025 24

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։ 

«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», - գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։

Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24