Print this page

Թրամփը և Ռուբիոն բարեփոխում են Ազգային անվտանգության խորհուրդը. Axios

By Մայիսի 24, 2025 26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն լայնածավալ բարեփոխում են իրականացնում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) կազմում՝ դրա կառուցվածքը համարելով «խորքային պետություն»։ Այս մասին հաղորդում է Axios-ը։

Հրատարակությունը նշում է, որ Թրամփն ու Ռուբիոն Ազգային անվտանգության խորհուրդը համարում են ներկայիս վարչակազմի տեսակետների հետ անհամատեղելի։ 

«Ազգային անվտանգության խորհուրդը իրական խորքային պետությունն է։ Մարկոն՝ ընդդեմ խորը պետության», - նշվում է հոդվածում։

Axios-ի տվյալներով՝ վերակառուցումից հետո Ազգային անվտանգության խորհրդի խնդիրները կլինեն համակարգումը և խորհրդատվությունը, այլ ոչ թե ԱՄՆ քաղաքականության իրականացումը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24