Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ասում էր՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ և Ալիևն էլ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ «միջանցք»-ը: