Print this page

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

By Մայիսի 22, 2025 44

84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: 2022-2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24