Print this page

Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

By Մայիսի 22, 2025 31

Հայաստանը մի շարք երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի. նախագիծը այսօր Կառավարության նիստում զեկուցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Այսպիսով՝ Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կսահմանվի։

«Այս փոփոխության անhրաժեշտությունը հիմնավորվել է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և մարդկանց այցելությունը մեր երկիր, և մեր քաղաքացիների շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,- նշեց Միրզոյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ սա նաև կխթանի զբոսաշրջությունը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24