Print this page

Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ

By Մայիսի 22, 2025 24

Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է «մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի», հակառակ դեպքում «խնդիրներ կլինեն»։

«Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին... Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի: Կթողնե՞ն նրան դա անել իր երկրի ներսում, մեծ հարց է», - ՏԱՍՍ-ին ասել է ռուս դիվանագետը:

Մայիսի 19-ին ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։

Ըստ Axios պորտալի աղբյուրների, Թրամփը խնդրել է իր ռուս գործընկերոջը ներկայացնել պայմաններ, «որին նրանք կարող են համաձայնվել»: The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24