Print this page

«Իսրայելը կվերահսկի Գազան». Նեթանյահուն հրաժարվում է հանդարտվել

By Մայիսի 22, 2025 25

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն լրագրողների հետ խոսեց «Գեդեոնի կառքերը» նոր ցամաքային գործողության նպատակների մասին։

Նա խոստացել է «վերադարձնել բոլորին և ամեն ինչ», հավելելով, որ իր թիմն ունի գործողությունների հստակ ծրագիր պաղեստինյան անկլավում, որտեղ վերջերս մեկնարկել է «Գեդեոնի կառքերը» նոր ցամաքային գործողությունը, հաղորդում է Euronews-ը։

Դրա խնդիրը, ըստ Իսրայելի կաբինետի ղեկավարի, աշխարհի շատ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորման վերահսկողության համակարգի ոչնչացումն է։ Նեթանյահուն պարզաբանել է, որ գործողության ավարտից հետո Իսրայելի պաշտպանության բանակը կվերահսկի պաղեստինյան անկլավի բոլոր հատվածները, որտեղ վերջերս վերսկսվել են մարդասիրական օգնության մատակարարումները։

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Գեդեոնի կառքերը» պետք է դիտարկել որպես «Երկաթե սրեր» գործողության նոր փուլ։ Ներկայիս փուլում առաջադրանքները կատարելու համար զորակոչվել են պահեստազորայիններ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24