Print this page

Փաշինյանը վաղվանից արձակուրդ է գնում

By Մայիսի 21, 2025 93

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև՝ երկօրյա արձակուրդի է գնում։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։

Փաշինյանն արձակուրդում կգտնվի մայիսի 22-23-ը ներառյալ:
Վարչապետի որոշմամբ՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ արձակուրդ է գնացել նախորդ տարի՝ հուլիսի 22-ից օգոստոսի 12-ը ներառյալ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24