Print this page

Պուտինը Կուրսկում է. դա առաջին այցն է մարզի ամբողջական ազատագրումից հետո

By Մայիսի 21, 2025 23

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այնտեղ նա հանդիպել է մարդասիրական շտաբի կամավորների հետ: Այս մասին հայտնում է  News.ru-ն:

Միջոցառմանը մասնակցել են Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի մարզի վրա սկսվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարզի ամբողջական ազատագրումը ըտևել է 264 օր։ 2025 թվականի ապրիլի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է Կուրսկի ազատագրման գործողության ավարտի մասին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24