Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել, հայտնում է ABC News-ը։ Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր քաղաքային դպրոց։ Չորս երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել։
«Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած, հավանաբար, կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա տարածաշրջանում», - նշում է աղբյուրը։
Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել երեխաների մահվան կապակցությամբ։