Լոնդոնի ICE բորսայում գազի գինը կտրուկ աճել է։ Այս մասին փաստում են առևտրային տվյալները։
Հոլանդական TTF նավթային ինդեքսի հունիսյան ֆյուչերսները աճել են հինգ տոկոսով՝ հասնելով 431 դոլարի մեկ հազար խորանարդ մետրի համար։ Նախորդ օրը վառելիքի արժեքը նույն ծավալի համար կազմել է 409,6 դոլար։
Եվրոպայում վաճառքները մեկնարկել են հազար խորանարդ մետրի դիմաց 413,1 դոլարի սահմաններում։ Նվազագույն մակարդակում գազի արժեքը հասել է 409,7 դոլարի։ Ավելի ուշ վառելիքը թանկացել է մինչեւ 432,7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Ավստրիական OMV նավթագազային կոնցեռնի ղեկավար Ալֆրեդ Շտերնը կոչ է արել ամբողջությամբ չհրաժարվել Ռուսաստանից գազի մատակարարումներից՝ Ուկրաինայում հակամարտության ավարտի դեպքում։ Անհրաժեշտ է գործել ռազմավարական առումով. որքան շատ մատակարարներ լինեն, այնքան բարձր կլինի մրցակցությունը և այնքան ավելի շահավետ կլինեն էներգակիրների գները, բացատրել է նա։