Print this page

Լավրովին օդանավակայանի ճանապարհին դիմավորել են պաստառով

By Մայիսի 20, 2025 31

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան։

«Ազատության» փոխանցմամբ, Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ԱԳ նախարարին օդանավակայանի ճանապարհին դիմավորել է «Պուտին մարդասպան» պաստառով։ Տարածքում կա ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային։

 

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24