ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 384.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.84 դրամ (նվազել է 2.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.37 դրամ (նվազել է 2.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-384 դրամով, վաճառվում է 386.5-388 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-431 դրամով, վաճառվում է 437-441 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.58-4.73 դրամով, վաճառվում է 4.86-5.00 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:
Եվրոն գնվում է 431 դրամով, վաճառվում է 435 դրամով:
Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.77 դրամով: