Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»,- ասել է Ալիևը:
«Մենք խաղաղության բանակցությունների նախաձեռնողն ենք և խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը, և հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը` իհարկե, որոշակի փոփոխություններով»,- ասել է Ալիևը։
Օրբանն իր խոսքում նշել է, որ հավատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։