Print this page

«Սա իմ պատերազմը չէ»․ Թրամփն ամփոփել է Պուտինի հետ զրույցը

By Մայիսի 20, 2025 20

Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որ փորձեմ օգնել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից հետո։

Ամփոփելով՝ Թրամփը նշել է, որ՝

▪️Հնարավոր է համարում Կիևին զենքի մատակարարումների ավելացումը, բայց հավատում է դիվանագիտական ​​լուծմանը։

▪️Հավատում է, որ ԱՄՆ-ն չպետք է միջամտեր. «Սա պետք է լիներ Եվրոպայի խնդիրը»։

▪️«Պատերազմում ամեն շաբաթ 5000-6000 մարդ է մահանում՝ ծերեր, կանայք, երեխաներ։ Ես երբեք նման բան չեմ տեսել»։

▪️«Զելենսկին ամենահաճելի զրուցակիցը չէ»։

▪️2-4 շաբաթ անց պարզ կլինի՝ արդյո՞ք Ուկրաինան բավարար ջանքեր է գործադրում խնդիրը լուծելու համար։

▪️Ամերիկացի զինվորները չեն գնա Ուկրաինա։

▪️Չի կարծում, որ Պուտինը ժամանակ է ձգում բանակցություններում։

▪️ԱՄՆ-ն ունի «անդարձելի կետ», որից հետո ցանկացած ջանք անիմաստ կլինի։
Նախօրեին Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցում արտահայտել էր իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում

Rate this item
(0 votes)

Latest from Live24