Մայիսի 17-ին Երևանում դպրոցից տուն գնալու ժամանակ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն, հայտնում է Shamshyan.com-ը:
Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել տղամարդուն և հեռացել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։