Print this page

ԵՄ-ն Ուկրաինայի համար 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ է ստեղծում

By Մայիսի 19, 2025 29

ԵՄ-ը 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ է ստեղծում Ուկրաինայի վերազինման և աջակցության համար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ 

Ըստ պարբերականի՝ ԵՄ անդամ պետությունները համաձայնության են եկել ստեղծել 150 միլիարդ եվրոյի զենքի վարկավորման հիմնադրամ։ Այս նախաձեռնությունը Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվել էր այս տարվա սկզբին՝ որպես մայրցամաքի վերազինումը արագացնելու միջոց։

Մեխանիզմը անդամ պետություններին թույլ կտա Բրյուսելից վարկ վերցնել և դրանք օգտագործել զենք գնելու համար, հիմնականում՝ համատեղ գնումների միջոցով։ Հաղորդվում է, որ այսօր առավոտյան դաշինքի երկրները նախնական համաձայնության են եկել հիմնադրամի պարամետրերի վերաբերյալ։ Պաշտոնական հաստատումը սպասվում է չորեքշաբթի օրը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24