Print this page

Ռոբերտ Քոչարյանի որդու վարքը քաղաքական հետևանքներ կունենա. Ալեն Սիմոնյան

By Մայիսի 19, 2025 35

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու։ Այս մասին մայիսի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի կրտսեր որդին, պետք է ունենա և ունենալու է քաղաքական հետևանքներ։ Եվ թող որևէ մեկը դրանում չկասկածի»,- ասել է Սիմոնյանը։

Նա նաև պատասխանել է Լևոն Քոչարյանի՝ իրեն խորհրդարանի ամբիոնից գցելու սպառնալիքներին։

«Մենք նախ պետք է հասկանանք՝ ով է նա ընդհանրապես։ Դե, բացի նրանից, որ նա հայտնի երգչուհու ամուսինն է և մարդասպանի ու պետության չընտրված ղեկավարի որդին։ Ո՞վ է նա ընդհանրապես, ուզում եմ հասկանալ։ Ո՞վ է նա։ Նա ոչ մեկն է։ Նրա ամենամեծ անձնական ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսինը լինելն է»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանը խոստովանել է, որ ինքը բազմաթիվ սուր ելույթներ և հայտարարություններ ունի, սակայն կա մի սահման, որը նա երբեք չի անցնում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24