Print this page

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

By Մայիսի 19, 2025 35

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նշում են, որ նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։

«Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում իրականացվում են հողային աշխատանքներ, կառուցվում է հողային պաստառը, ջրահեռացման համակարգեր, հենապատեր և այլն։

Այս ծրագրի շրջանակում կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Սևան տանող նոր թև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24