Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: