Print this page

Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը Բուխարեստի քաղաքապետն է

By Մայիսի 19, 2025 17

Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը 53,60 %-ով Ռումինիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի առաջատարն է: Ընդդիմադիր «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցության ղեկավար Ջեորջե Սիմիոնը ստացել է ձայների 46,40 %-ը: Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեների 100 %-ի հաշվարկից հետո։

Մայիսի 4-ին Ռումինիայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, առավելագույն ձայներ էին ստացել «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) ազգայնական կուսակցության առաջնորդ Ջեորջե Սիմիոնը (41 %) և Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը (21 %): Մայիսի 18-ին Ռումինիայում անցկացվեց երկրորդ փուլը:

Նշվում է, որ երկրորդ փուլի արդյունքներով Սիմիոնն ընդունել է իր պարտությունը:

Ռումինիայում նախագահական ընտրությունները 2025–ին տեղի են ունենում քաղաքական ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է 2024 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով։ Այն տեղի է ունեցել, երբ անկախ թեկնածու Կելին Ջեորջեսկուն հաղթանակ էր տարել, սակայն քվեարկության արդյունքները չեղարկվել էին սոցիալական ցանցերի միջոցով ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտության պատճառով: Այս որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում, բացի այդ Ռումինիայի իշխանությունները, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի կողմից, մեղադրվել էին ընդդիմությանը ճնշելու համար:

Rate this item
(0 votes)

Latest from Live24