Print this page

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am

By Մայիսի 17, 2025 122

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հրազդանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։

Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։

Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։

Երեխայի ծնողը պատմել է, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։ Երեխային մի քանի անգամ հարցուփորձ են արել իրավապահները, կասկածյալների նկարներ են ցույց տվել։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։

Rate this item
(0 votes)

Latest from Live24