Print this page

Ռոնալդուն կարող է դառնալ իսպանական ակումբի համասեփականատեր

By Մայիսի 17, 2025 19

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կարող է դառնալ Իսպանիայի երկրորդ լիգայի «Ալմերիա» ակումբի համասեփականատեր։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի ներդրումային ընկերության ղեկավարներից մեկի հետ, ով նախկինում գնել է «Ալմերիան»։

40-ամյա հարձակվողը կարող է ձեռք բերել այս ընկերության բաժնետոմսեր և այդպիսով դառնալ իսպանական ակումբի սեփականատերերից մեկը։
Rate this item
(0 votes)

Latest from Live24