Print this page

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղափոխվել են վաղը

By Մայիսի 15, 2025 93

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն մայիսի 16-ին, այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։  

Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ին, ուշ երեկոյան, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է։

Իր հերթին, ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների հետ կապված իրավիճակի զարգացմանը կսպասի ոչ թե Դոլմաբահչեի պալատում, այլ մեկ այլ վայրում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24