Print this page

Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ումերովը

By Մայիսի 15, 2025 50

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատվիրակություն է ուղարկելու Ստամբուլ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Ումերովը: 

«Մենք ռուսական պատվիրակության կազմում եկածների մեջ չենք տեսնում նրանց, ովքեր որոշումներ են կայացնում: Չնայած դրան, հարգելով Թրամփին, Թուրքիային և Էրդողանին, ցանկանալով փորձել համաձայնության գալ, փորձելով հասնել դեէսկալացիայի առաջին քայլերին, ես որոշեցի մեր պատվիրակությունը ուղարկել Ստամբուլ»,- ասել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը պատերազմին վերջ տալու իրական պատրաստակամություն չցուցաբերի, Ուկրաինան կդիմի ԱՄՆ-ին, ԵՄ-ին և համաշխարհային հարավի երկրներին՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24