Print this page

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

By Մայիսի 14, 2025 98

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը: 

Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել:

Ի՞նչ տեղեկություն է փոխանցվել, ո՞վ ո՞ւմ է փոխանցել, փոխանցված նյութերն ինչպե՞ս կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող Քննչական կոմիտեն չի բացահայտում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է անցած ամիս, կա մեկ մեղադրյալ, թե ո՞վ է նա, չեն հայտնում: «Ազատության» հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց, ելնելով գործի հանգամանքներից, ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24