Print this page

Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg

By Մայիսի 14, 2025 52

Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի՝ մայիսի 15-ին չեն սպասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական իշխանությունները, միաժամանակ, չեն բացառում ամերիկացի առաջնորդի՝ Ստամբուլ ժամանումն առաջիկա օրերին, մասնավորապես, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Թուրքիա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կմտածի Թուրքիա այցելելու շուրջ՝ հղում անելով Մերձավոր Արևելքի իր խիտ շրջագայության գրաֆիկին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24