Print this page

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

By Մայիսի 14, 2025 48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքնաթիռն ԱՄՆ կառավարության կողմից ժամանակավորապես կօգտագործվի որպես նախագահական ինքնաթիռ, «քանի դեռ չեն ժամանել մեր նոր Boeing-ները, որոնց առաքումն ուշանում է»։

Ըստ Թրամփի՝ իմաստ չունի, որ ամերիկացի զինվորականները և հարկատուները միլիոնավոր դոլար ծախսեն ինքնաթիռի վրա, երբ կարող են դա անվճար ստանալ այն երկրից, որը ցանկանում է ԱՄՆ-ին պարգևատրել «լավ կատարած աշխատանքի համար»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24