Print this page

Պոլիկլինիկայի բժիշկներն իրար մոտ այցերի են հերթագրվել՝ իրական հիվանդներին չընդունելու և հավելյալ ազատ օրեր ունենալու համար

By Մայիսի 13, 2025 127

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պոլիկլինիկաներից մեկում բժիշկները, նախապես համաձայնեցված սխեմայի շրջանակում, իրար մոտ այցերի են հերթագրվել, որպեսզի մայիս ամսվա ընթացքում՝ տոնական օրերից առաջ, մի քանի հավելյալ ազատ օր ունենան: Այդպիսով նրանք արհեստական հերթ են ստեղծել՝ իրական բուժառուներին զրկելով բժիշկների մոտ այցի հերթագրվելու հնարավորությունից:

Դեպքի մասին պատմել է  Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարար Նատալյա Գովորուշկան առողջապահության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ Նա մանրամասնել է, որ օրինակ՝ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը այդ օրերի համար գրանցել է 37 այց՝ երկու ժամով կրճատելով բժիշկների աշխատաժամանակը, գրում է krsk.aif.ru-ն։

Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարարությունն արձագանքել է իրավիճակին։ Կատարվում է ծառայողական քննություն, հանգամանքների պարզաբանմամբ զբաղվում է  դատախազությունը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 13 Մայիսի 2025 16:29

Latest from Live24