Print this page

Երևանում մեքենայի մեջ պայթյուն է եղել. մեկ տուժած հոսպիտալացվել է

By Մայիսի 11, 2025 62

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 10–ին ժամը 21։08–ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք է եղել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է:

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24