Print this page

Իմպիչմենտն այլևս քաղաքական օրակարգ է. Նարեկ Մալյան

By Մայիսի 11, 2025 38

Նարեկ Մալյանը գրում է. «Ամփոփելով Արթուն ենք շարժման 10 օրը.

1. Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է: Ցավոք որոշ քաղաքական գործիչներ այս ճշմարտությունը ի վնաս իրենց դեռ չեն ընկալում: Որքան շուտ ընկալեն այնքան քիչ վնասով կմիանան պրոցեսին:

2. Հանրությունը տեղեկացված է, որ նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է:

3. Հանրությունը տեղեկացված է, որ հետայսու իմպիչմենտից բացի ցանկացած այլ գործընթաց իմիտացիա է և նիկոլին հեռացնելու նպատակ չունի:

4. Հանրությունը տեսավ (ու զարմացավ), որ իմպիչմենտին այս պահին դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր քան իշխանական պատգամավորները:

5. Ընդդիմությունը այս պահի դրությամբ չի առաջադրել թեկնածու և հետևաբար դեռ չի նախաձեռնել նիկոլի անվստահության գործընթաց:

Ինչ տեղի կունենա մոտակա օրերին. կա հնարավոր զարգացումների 3 տարբերակ՝ լավ, միջին, ճգնաժամային

Լավ տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները միմյանց հետ համաձայնության են գալիս և առաջադրում են իրենց թեկնածուին ու սկսում են անվստահության գործընթաց:

Միջին տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը նախաձեռնում է անվստահության գործընթաց, մյուս ընդդիմադիրները ստիպված միանում են գործընթացին:

Ճգնաժամային տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնության չեն գալիս և ինքնուրույն չեն սկսում անվստահության գործընթացը: Հանրությունը ինքն է գեներացնում թեկնածուին և ստիպում է ընդդիմությանը ստորագրել այդ թեկնածուի անվան տակ սկսելով իմպիչմենտը:

Հ.Գ. Վերջին տարբերակի աշխատանքային անվանումը իմ համակարգչի մեջ «հո ձեր ձեռը քաքը չենք ընկել…»։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 11 Մայիսի 2025 20:55

Latest from Live24