Print this page

Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7 շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

By Մայիսի 07, 2025 48

Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և բաժնի պետի տեղակալը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 14:56

Latest from Live24