Print this page

Միասնական սոցծառայության տարածքային կենտրոններ այցը հնարավոր է ամրագրել առցանց. ԱՍՀՆ

By Մայիսի 07, 2025 31

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը քաղաքացիները կարող են ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։

Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝

ՔԱՅԼ 1 Մուտք գործել կայքէջ և սեղմել  հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա

ՔԱՅԼ 2  Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա.

ՔԱՅԼ 3 Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրը և ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» կոճակի վրա։

Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24