Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴԿ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում կայացած քվեարկության երկրորդ փուլից հետո ընտրվել է Գերմանիայի նոր կանցլեր։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 325 պատգամավոր։
Քվեարկության առաջին փուլից հետո, որը տեղի ունեցավ այսօր առավոտյան, Ֆրիդրիխ Մերցին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Նրան ձայն էր տվել 310 պատգամավոր։ Առաջին փուլում հաղթելու համար նրան անհրաժեշտ էր ապահովել 630 պատգամավորներից առնվազն 316-ի աջակցությունը։ Արդյունքների հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց նշանակված էր քվեարկության երկրորդ փուլ։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը։ Ավանդաբար հաղթանակած քաղաքական ուժի առաջնորդը դառնում է Գերմանիայի կանցլերը։ Մայիսի 5-ին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնագիր ստորագրեց ՔԴԿ/ՔՍՄ դաշինքի հետ կառավարական կոալիցիա կազմելու մասին՝ ճանապարհ հարթելով Բունդեսթագի արտահերթ ընտրություններից հետո Ֆրիդրիխ Մերցի կանցլեր ընտրվելու համար։