Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Նախատեսվում է ստորագրել երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի մի ամբողջ շարք»,- նշել են Կրեմլում։