Print this page

Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

By Մայիսի 02, 2025 58

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների «ձախողման» դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին Բարրոն ասել է AFP-ին։ 

Մայիսի 1-ին հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք մտցնել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։

«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես Լինդսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները», - AFP-ին ասել է Ժան Նոել Բարրոն։

Փետրվարին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանում Մոսկվայի դեմ, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24