Print this page

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

By Մայիսի 01, 2025 66

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես  տեղեկացնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում եղել է փոխշահավետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի ձևավորումն ու զարգացումը։ 

Այցի շրջանակում դեսպան Կոպիրկինը եղել է նաև Տաշիր քաղաքում, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ռուսական կենտրոնի հանդիսավոր բացմանը։

Այնուհետև նա այցելել է Տաշիրում գործող «Ամպեր Արմենիա» մալուխային գործարան և «Տաշիր կար» կարի ֆաբրիկա՝ տեղում ծանոթանալով արտադրական գործընթացներին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24