Print this page

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

By Ապրիլի 30, 2025 51

Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու որոշում է ընդունել՝ մինչև քրեական վարույթի ավարտը: ԲԴԽ-ն նաև բավարարել է դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդում սկսելու համար։

Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-412-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ ԲԴԽ-31-Ո-Ք-2 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արտուշ Գաբրիելյանն անցնում է կոռուպցիոն բնույթի քրեական գործով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24