Միջուկային խնդրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Ոչ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը ընդունող երկրի, այսինքն՝ Օմանի հայտարարության համաձայն` կկայանա Հռոմում», – ասել է Արաղչին իրանական հեռուստատեսության եթերում։
Նա նաև պարզաբանել է, որ չնայած մայիսի 2-ին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա, որոնք Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին մտնում են ներկայում գործող միջուկային համաձայնագրի գործարքի մեջ) հետ նախատեսված խորհրդակցություններին, Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններն ընկալում է որպես հիմնական։
Իրանի արտգործնախարարի խոսքով` եթե Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնեն, ՄԱԳԱՏԷ–ն կզբաղվի դրա վերիֆիկացիայի հարցերով։
Ապրիլի 26-ին Օմանում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, ինչպես նաև երկու կողմերի տեխնիկական խմբերի մասնակցությամբ: Դրանց արդյունքներով Իրանի նախարարը հայտարարեց, որ գոհ է բանակցությունների ընթացքից, թեև երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են ինչպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի մանրամասների, այնպես էլ ընդհանուր դրույթների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ հաջորդ բանակցությունները կանցկացվեն նույն մակարդակով։