Print this page

Ադրբեջանից 1988–1992 թվականներին բռնագաղթածները սեփականության իրավունք կստանան

By Ապրիլի 30, 2025 26

1988–1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կստանան սեփականության իրավունք այն հանրակացարաններում, որտեղ ապրում են։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոցի, Շիրակի փողոց 2/32 հասցեների բնակիչները դիմում են ներկայացրել կոմիտե` խնդրելով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

«Կոմիտեի տնօրինության տակ գտնվող տարածքների ճշգրտման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր են մակերեսների տարբերություններ, և նախագծի հավելվածի ցանկով նշված հասցեների նշված սենյակներում բնակվող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս առաջարկվում է նախագծում ներառել դրույթ՝ պայմանագիր կնքելիս հիմք ընդունել սահմանված կարգով գրանցում ստացած վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին ապահովել մշտական բնակարանով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24