Թուրքիայում 25 ռուս զբոսաշրջիկի տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, տուժել է 18 ուղևոր և վարորդը, հայտնում է News.ru-ն:
Ենթադրվում է, որ վարորդն ընթացքի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհին, բախվել ջերմոցին ու կողաշրջվել:
Զբոսաշրջիկներն Անթալիայի օդանավակայանից ուղևորվում էին Սիդ քաղաքի հյուրանոցներ։