Print this page

Լոռիում, Տավուշում և Սյունիքում 8-10 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

By Ապրիլի 29, 2025 17

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ կնվազի 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025

Երևան քաղաքում ևս ապրիլի 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ապրիլի 29-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։

Rate this item
(0 votes)

Latest from Live24