Print this page

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին. Ռուբիո

By Ապրիլի 28, 2025 23

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդուրս գա բանակցային գործընթացից:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցով որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:

«Սա պետք է տեղի ունենա արագ: Մենք չենք կարող անվերջ ժամանակ և ռեսուրսներ ծախսել, եթե արդյունք չլինի»,- կիրակի օրը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Այս շաբաթը շատ կարևոր է լինելու: Մենք ստիպված կլինենք որոշել՝ ցանկանում ենք շարունակել մասնակցել այս գործընթացին, թե ժամանակն է կենտրոնանալ այլ խնդիրների վրա»,- հավելել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24